«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ո՞վ ես դու «հայոց» Հայաստանի վարչապետ

Ո՞վ ես դու «հայոց» Հայաստանի վարչապետ
17.06.2024 | 21:07

Ինչ ասես երկրի ղեկը ստանձնած այն արատավոր թյուրիմացությանը, որը խոստովանում է՝ «պետք է 2018 թվականին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում: Իմ ձախողումն է, որ չեմ ասել»:

ՈՒ նա մարսեց նաև հերթական այս հայտարարությունը:

Այնպես, ինչպես՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» անկեղծ խոստովանությունը:

ՈՒ կապ չունի, թե ինչ «ուռա հայրենասիրական» կոչերով, «ոչմիթիզականի» լոզունգներով ու «թավշյա խաղիկներով» եկավ իշխանության, թե ինչեր էր խոստացել ժողովրդին:

Կապ չունի, որ սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խոստովանություն, որ պատերազմը կանխամտածված տանուլ է տվել, որ այն պայմանավորված է եղել:

Որ այդքանը գիտակցելով՝ 2018 թվականից սկսած վեց զորակոչ է ուղարկել Արցախ, հետո պատերազմ հրահրել, շուրջ 5 000 զոհ տվել,

12 000-ին հաշմանդամ դարձրել, 6 միլիարդի զենք հանձնել, 12 հազար քկմ տարածք հանձնել, 120 000-ին անտուն թողել, Արցախն ադրբեջանական ճանաչել՝ որպես սուբյեկտ էլ այն վերացրել:

Որ նորմալ հասարակությունում նման բան ոչ միայն չէր հանդուրժվի, այլև մինիմում զոհված զինվորների ծնողները կլցվեին փողոցներ՝ հաշիվ պահանջելու:

Ի՞նչ ասես այն «անմեղսունակ» էակին, որն «Արցախը Հայաստա՛ն է և վերջ» կարգախոսի ներքո տապալեց «Մինսկի խմբի» բանակցությունները, հիմա էլ խեղաթյուրելով ողջ բանակցությունների պրոցեսը, տրամաբանությունն ու բովանդակությունը, նենգափոխելով, աղավաղելով ու «բռնաբարելով» մադրիդյան սկբունքները, խոսում է Ալիևի պահանջը բավարարելու մասով «Մինսկի խմբի» լուծարման անհրաժեշտության մասին:

Որքան անբարոյական պետք է լինես, որ սեփական մեղքերդ բարդես արցախցիների վրա, կապիտուլյացիայի ու Արցախի վերացման փաստաթղթեր ստորագրես ու ստորագրել տաս, պատերազմի ժամանակ արցախցուն մենակ թողնես, հիմա էլ տաք տեղը նստած նրանց մեղադրես թե՝ «թափ-թազա, յուղը վրեն զենքերը հանձնեցին եկան, հիմա էլ 5 հազար դրամանոց ցույցի մատերիալ են»։

Որքան պետք է ատես սեփական ժողովրդիդ, որ մաղձդ անկաշկանդ թափես, հիստերիկ նոպաներդ բռնած, պաթոլոգիկ ստախոսի ու դեմագոգ պարաժյորի կերպարդ ի ցույց դնելով ԱԺ բարձր ամբիոնից՝ էժան բամբասանքի, մանիպուլյացիայի «մարշ բրասոկ» ու «մուտիտի մարաֆոն» անցկացնես, առանց փաստերի ասելով, թե ժողովուրդը փողով հավաքների է գալիս, շարժումը դրսից ֆինանսավորված է, սա ու նա ագենտ է, այն դեպքում, երբ սեփական օգտագործման գլխավոր դատախազդ ու ներքին գործերիդ մինիստրդ բացառել են վերը թվարկածդ:

Որքան ճղճիմ տականք պետք է լինես, որ նման անպատասխանատու հայտարարություններ քեզ թույլ տաս, ցայտնոտի մեջ ղժղժաս ամբիոնից, մեղադրես ում պատահի, այդկերպ ոգևորես դիֆիրամբ ՔՊ-ականներիդ, ծափողջույնների արժանանաս, այդկերպ «Ֆիթը տաս ու քաշվես ղրաղ» ու նայես, թե ինչպես են իրար միս ուտում ու ծեծուջարդ անում Աժ շենքում:

Չնայած, որ իրար սազում, սինխրոն աշխատում եք:

Որքան ցինիկ ու հեքիաթ բաժանող պետք է լինես, որ խոսես թալանից, երբ ժամանակին հացին կարոտ, իսկ այսօր՝ «պլոտնի դզված» թիմակիցներդ միլիոնների տարեկան եկամուտներներ են հայտարարագրում, օբյեկտների, թանկարժեք մեքենաների, մի քանի տուն ու ասաբնյակների տերեր ու սրա-նրա «կռիշ ու դաբրո տվող» են դարձել:

Որքան պադոշ պետք է լինես, որ խոսես «նախկինների» թալանից ու երկիրը մսխելուց, ռեպրեսիաներից, կոռուպցիայից, վեթինգից ու լյուստրացիայից, երբ 28 տարի շարունակ, 3 նախագահներով պետական պարտքը կազմում էր 6 միլիարդ, իսկ քո օրոք, 6 տարվա ընթացքում այն հասել է 12 միլիարդի:

Երբ ինքդ ես փաստում, որ կոռուպցիան աննախադեպ է, երբ բոլոր «նախկին թալանչիներն» անգամ շինծու ու կարած գործերով հանդերձ վրա-վրա արդարացվում են դատարաններով ու ազատության մեջ են:

Անգամ զարմանում են, որ խոստացել էիր նստեցնել, բայց դա էլ չարեցիր:

Երբ ուժայիններից «ախրանա-պադավատապետություն» է, փողոցներում ծեծուջարդ է, ոստիկանն անձնական «վեղար» է, քաղմասներն էլ՝ «ֆուլ» լցված են:

Ի՜նչ ասեմ, ո՜րն ասեմ:

Հալալ է քեզ, հասնում է մեզ…

Կարևորը դու ու քո հեծանիվը, կե՜ցցե հեծանիվը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5152

Մեկնաբանություններ